
Տուգանքների չափը չի նվազեցվի. կառավարությունը մերժեց Նիկոլ Փաշինյանի առաջարկած փոփոխությունները
Քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկում է «էականորեն կրճատել երթևեկության կանոնների մի շարք նվազ վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը», ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից: