Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Ազգային Ժողով. քննարկվել է «Կուտակային  կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը
12/05/2014 18:35
Կիսվել

Ազգային Ժողով. քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը

Այսօրվա նիստում Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված «Կուտակային  կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորեց լրամշակված օրինագծի առաջարկած փոփոխությունները, թեեւ դրանք ամբողջովին չեն արտացոլում իրենց առաջարկները: Մասնավորապես նա խմբակցության համար ընդունելի համարեց 76-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը, ինչը նշանակում է, որ քաղաքացին պատասխանատվություն չի կրելու գումար չփոխանցելու համար: Չկա  նաեւ պարտադիր կուտակայինի բաղադրիչը, եւ խմբակցությունը չի կարող դեմ լինել նման առաջընթաց քայլին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կառավարությունը փորձում է քաղաքական լարվածությունը թուլացնելուն ուղղված  քայլեր անել՝ փորձելով հնարավորինս քիչ գումարներ վերադարձնել քաղաքացուն եւ առաջարկելով թողնել պարտադիր կուտակայինը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ նախագիծը չի տալիս այն հարցի պատասխանը, թե արդյոք կառավարությունը ռեֆորմը առաջ է մղելու, թե հրաժարվելու է նրանից: Նրա տեղեկացմամբ՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը պայմանավորված է լինելու բարձրացված հարցերի վերաբերյալ կառավարության մոտեցմամբ ու քաղաքական դիրքորոշմամբ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եզրափակիչ ելույթում նկատեց, որ նախագծի հիմնական նպատակը տույժ-տուգանքներ չկիրառելն է, հանրությանը մտահոգող խնդիրների լուծումը եւ Սահմանադրական դատարանի հակասահմանադրական ճանաչած դրույթների իրավական կարգավորումը: Որպես քաղաքական գնահատական՝ շեշտեց, որ ռեֆորմը շարունակվում է  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ օրենքի նպատակն է առանձին կարգավորումների միջոցով ձեւավորել ՀՀ Սահմանադրական դատարանի  որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր, մինչեւ նշված որոշմանը համապատասխան կենսաթոշակային համակարգի հետագա բարեփոխումների ամբողջական իրականացումը: Նախագծով 76-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվում, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու պատասխանատվությունից, գործատուն մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում եւ չի փոխանցում, եթե մասնակիցը գործատուին ներկայացնում է համապատասխան դիմում: Նա տեղեկացրեց նաեւ, որ մասնակիցների համար ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները եւ պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին` անկախ մասնակիցների համար  պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու եւ փոխանցվելու հանգամանքից:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77