Հունվար-մարտին Հայաստանից Վրաստան արտահանումը աճել է 12.5%-ով
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 30,13 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 7.6%-ով: Արդյունքում, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 2.3%-ը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է մոտ 18,1 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 12.5%-ով, իսկ Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 11,9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել էր 151,94 մլն ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 27%-ով: