Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Ֆինանսների նախարարը հանդիպել է Ռուսաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ
14/05/2014 14:24
Կիսվել

Ֆինանսների նախարարը հանդիպել է Ռուսաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ

Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում մայիսի 13-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները: Եռակողմ ձևաչափն ընտրվել է երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ և առանց բարդությունների կազմակերպելու նպատակով: Կողմերը որոշում են կայացրել սահմանահատման ընթացակարգերի հստակեցման և պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու և համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով աշխատանքային մասնագիտացված խմբեր ձևավորել և երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկման:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ քննարկվել են հիմնականում այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ՄՄ անդամակցության գործընթացում. «Անդրադարձել ենք տարանցիկ բեռնափոխադրումներին առնչվող հարցերին, քանի որ ՄՄ անդամակցության արդյունքում ապրանքաշրջանառության ծավալների աճ ենք ակնկալում: Այդ նպատակով հրավիրել ենք նաև Վրաստանի մեր գործընկերներին` հաշվի առնելով տարանցիկ փոխադրումների հետ կապված հավանական խնդիրների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը: Պայմանավորվեցինք շատ կարևոր` տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման և նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումը»:

Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ և այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են. «Այսօր մենք զուտ տեխնիկական բնույթի հարցեր ենք քննարկել: Հայաստանի` ՄՄ անդամակցության գործընթացում չկա ոչ մի խոչընդոտ: Մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենք»: Անդրեյ Բելյանինովն առաջարկել է մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները` շեշտելով, որ Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը ունեն համապատասխան ներուժ` ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Գվարամադձեն ներկայացված բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին Հայաստանի ֆինանսների նախարարի և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ստորագրած փոխգործակցության կարգով հստակեցվել է Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և ընդունվել են տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բնորոշմամբ, աշխատանքային փաստաթուղթը կանխարգելիչ բնույթ է կրում.  «Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք հստակեցնելու գործառույթները` կապված տարբեր ապրանքախմբերի հետ, քանի որ ոլորտում ռիսկեր ենք տեսնում, բացի այդ, այժմ բանակցում ենք ՌԴ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի ՀՀ-ում համապատասխան ձեռնարկությունը հնարավորություն ունենա, անհրաժեշտ տուրք վճարելով, արտահանում կատարել նաև երրորդ երկրներ, ինչը կնպաստի, որ ադամանդագործությունը լայն թափով զարգանա Հայաստանում»:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44