Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների պահանջարկը աճել է
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 59,77 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 3,4%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների կառուցվածքում բանկային ծառայությունները կազմել են 44,19 մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ ցուցանիշը աճել է 2.4%-ով:
Նշենք նաև, որ ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 25.5%: