Բնակչությանը մատուցված ծառայությունների 21.5%-ը բաժին է ընկել տեղեկատվության և կապի ոլորտին
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 50,32 մլրդ ՀՀ դրամի տեղեկատվության և կապի ոլորտի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:
Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների կառուցվածքում հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունները կազմել են 39,7մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 1%-ով:
Նշենք նաև, որ տեղեկատվության և կապի ոլորտի ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 21.5%: