
Հունվար-մարտին օդային տրանսպորտի ոլորտում գրանցվել է 30% անկում
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրի օդային տրանսպորտի ոլորտում մատուցվել են 3,45 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է ավելի քան 30%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների ասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 1.4%:
Միևնույն ժամանակ, ցամաքային տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 21,9 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 6%-ով: Ցամաքային ծառայությունների ասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 9.4%: