Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրում արտադրվել է 2 695.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 1,5%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝ 665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝ 621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
Նշենք, որ այս տարվա առաջին ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում ևս գրանցվել է անկում: Հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 256.6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ ցուցանիշի անկումը կազմել է 39.95%:
2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով: