Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Ազգային Ժողով. «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկում
21/05/2014 18:43
Կիսվել

Ազգային Ժողով. «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկում

Մայիսի 21-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթեի քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթին, քանի որ այն լրացուցիչ քննարկման կարիք ունի: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախաձեռնությանը: Քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթը չընդունվեց:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովում գտնվող եւ նիստերի ընթացքին հետեւող Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը, որի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրվեցին երկու տասնյակից ավելի պատգամավորներ: Հրանտ Բագրատյանը դրական գնահատեց նոր կառավարության՝ սահմանին ավելացրած արժեքի հարկը հանելու միտումը, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը: Թեւան Պողոսյանը կարեւորեց հատկապես մարզերում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Կառավարության ծրագրի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին: Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ փաստաթղթում քիչ են կոնկրետ ցուցանիշները եւ հետագայում դժվար կլինի գնահատել՝ որքանով է այն կատարվել: Հովհաննես Սահակյանը կարեւորեց մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարադատության արդյունավետ համակարգի ներդրմանն ուղղված բարեփոխումների շարունակությանն եւ նոր գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված քայլերը, որոնց իրագործմամբ կերաշխավորվի ծրագրի առաջնային գերակայության, ՀՀ քաղաքացու ազատության, անվտանգության եւ բարեկեցության բարձրացման ապահովումը: Միքայել Մելքումյանը հրատապ համարեց Հայաստանում պղնձաձուլական ձեռնարկության կառուցումը, ինչը կնպաստի հանքաարդյունաբերության զարգացմանը: Իշխան Խաչատրյանը մտահոգություն հայտնեց գյուղերում խմելու ջրի որակի, ներհամայնքային ճանապարհների վիճակի վերաբերյալ, կարեւորեց պետության կողմից վարկային տոկոսների մի մասի սուբսիդավորումը: Արամ Մանուկյանն անդրադարձավ արտաքին քաղաքականության խնդիրներին, կարեւորեց ազատ մրցակցության դաշտի ապահովումը եւ մենաշնորհների դեմ պայքարը: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է եւ կառավարության առաջարկած տնտեսական քաղաքականության իրականացման նպատակները եւ մարտավարությունը համապատասխանում են երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Պատգամավորը կարեւորեց օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով պատգամավորների ելույթներին, նշեց, որ քննարկվող ծրագրից է կախված հասարակության ապագան: Նրա խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ԱԺ-ն ՀՀ գլխավոր քաղաքական ամբիոն է եւ այսօր ծրագրի առաջնահերթությունները պետք է քննարկել քաղաքական շեշտադրումերով: ԱԺ փոխնախագահը ողջունեց այն ընդդիմադիրներին, ովքեր խորհրդարանում կառուցողական առաջարկներ են արել ու նկատել են նոր կառավարության արձանագրած հաջողությունները: Պարոն Շարմազանովը եւս մեկ անգամ հայտարարեց, որ կառավարության ծրագիրն իրատեսական է, եւ անդրադարձ կա բոլոր ոլորտներին:

Արտահերթ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձավ կառավարության ղեկավարի հարցուպատասխանի ժամանակ կրթությանը եւ գիտությանը վերաբերող պատգամավորների հարցադրումներին: Խոսելով երիտասարդ գիտնականների աջակցության եւ գիտնականների սոցիալական վիճակի բարելավմանը վերաբերող ծրարգրերից՝ նախարարը նշեց, որ դրանք երկար պիլոտային փորձարկում են անցել: Ըստ պարոն Աշոտյանի՝ երիտասարդ գիտնականների համար այս տարի տրամադրվում է 200 մլն դրամ հավելյալ գումար, իսկ ընդհանուր հատկացումների թիվը մոտենում է 700 մլն դրամի:

Ծրագրի քննարկումը կշարունակվի մայիսի 22-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77