Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
5 տարում ֆինանսական միջնորդության մակարդակը աճել է 2,5 անգամ
22/05/2014 09:30
Կիսվել

5 տարում ֆինանսական միջնորդության մակարդակը աճել է 2,5 անգամ

Վերջին 5 տարիներին Հայաստանի տնտեսությունում ֆինանսական միջնորդության մակարդակը աճել է շուրջ 2,5 անգամ: 2013 թվականի վերջին մեր երկրի ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմել է ՀՆԱ-ի 77%-ը, իսկ վարկերի մեծությունը` 43%-ը: 2008 թվականի վերջին այս ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 30% և 18%: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2008-2014թթ.հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի վերջին դրությամբ մեր երկրի բանկային համակարգի ակտիվները կազմել են ՀՆԱ-ի 69%-ը, իսկ տնտեսությանը տրամադրված վարկերը՝ 40%-ը: 5 տարի առաջ այս նույն ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 28% և 17%:

Նշենք նաև, որ մեր բանկային համակարգի ակտիվները 2008-2013թթ. ընթացքում 1 տրիլիոն դրամից հասել են մոտ 3 տրիլիոն դրամի, վարկերը՝ 615 մլրդ դրամից 1 տրիլիոն 700 մլրդ դրամի, իսկ ներգրաված ավանդները՝ 450 մլրդ դրամից 1 տրիլիոն 450 մլրդ դրամի: Միևնույն ժամանակ, վարկային կազմակերպությունների ակտիվները 65 մլրդ դրամից հասել են մոտ 210 մլրդ դրամի, վարկային ներդրումները՝ 58 մլրդ դրամից 135 մլրդ դրամի: Ապահովագրական ընկերությունների ակտիվները 12 մլրդ դրամից հասել են մոտ 50 մլրդ դրամի:

Հաշվետվության մեջ նշվում է, որ այս զարգացումները վկայում են հասարակությունում ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության աճի, ֆինանսական ծառայությունների նկատմամաբ հասանելիության և ֆինանսական կրթության բարձրացման մասին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01