
Ավստրիան մտադիր է «ստուգել» ոսկու իր պահուստները
Ավստրիան մտադիր է ստուգել ոսկու իր պահուստները, որոնք պահվում են Անգլիայի բանկում: Ինչպես գրում է եվրոպական մամուլը՝ աուդիտորական ստուգումների պատճառը հասարակության շրջանում շրջանառվող խոսակցություններն են, ըստ որոնց՝ ոսկու պահուստները «անսպասելիորեն» պակասել են:
Ավստրիայի պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ Անգլիայի բանկում Ավստրիայի ոսկու պահուստները կազմում են շուրջ 150 տոննա:
Նշենք, որ աշխարհում իրենց ոսկու պահուստներով առաջատար են ԱՄՆ-ն և Գերմանիան: