Կառավարության համար անընդունելի է միայն շրջանառության հարկի նվազեցումը կամ վճարումից ազատումը
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում քննության է առնվել «Շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամտի շրջանառության հարկի վճարման պարտավորությունից: Կառավարությունն անընդունելի է համարել միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը կամ այդ հարկի վճարումից ազատումը և օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել: