Մեծ Բրիտանիայում սպառողները «գերադասում են» անկանխիկը կանխիկից
Վերջին 5 տարում Մեծ Բրիտանիայում կանխիկ գործարքների թիվը կրճատվել է շուրջ 14%-ով, ինչը, նախ և առաջ պայմանավորված է երկրում ինտերնետային առևտրի ծավալների ավելացմամբ, ինչպես նաև բանկային վճարային քարտերի կիրառության ընդլայնմամբ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում օնլայն առևտրի ծավալը հասել է ռեկորդային մակարդակի: Հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում օնլայն առևտրի ծավալներն աճել են 19,2%-ով:
Հարկ է նշել, որ վերջին տարիների երկրում գրանցվել է առավելապես դեբիտորական քարտերի օգտագործման ծավալների աճ: