Մեր երկրի արտաքին պետական պարտքը աճել է
Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 883 մլրդ 888.9 մլն ՀՀ դրամ (շուրջ 4,560 մլրդ ԱՄՆ դոլար), որի մոտ 85%-ը կազմել է արտաքին պարտքը, մնացյալը՝ ներքին պարտքը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի համախառն պետական պարտքն աճել է, ընդ որում՝ աճել է արտաքին պարտքի ավելացման հաշվին: Արտաքին պարտքի գերակշիռ մասը կազմել է ՀՀ կառավարության պարտքը:
Նշենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 1 տրիլիոն 861 մլրդ 265.9 մլն ՀՀ դրամ: