Հունվար-ապրիլին Հայաստանից Եվրոպա արտահանումը կազմել է 155,12 մլն դոլար
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում Հայաստանից Եվրամիության անդամ երկրներ արտահանումը կազմել է 155,12 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 7%-ով:
Հաշվետու ամիսներին մեր երկիրը եվրոպական երկրների շարքում առավել շատ արտահանել է Գերմանիա, Բուլղարիա, Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է 33.2%:
Նշենք, որ 2013 թվականի առաջին չորս ամսվա արդյունքներով ցուցանիշը կազմել էր 36.6%: