Աճել է Հայաստանից արվեստի ստեղծագործությունների արտահանումը
Հունվար-ապրիլ ամիսներին մեր երկրից արտահանվել են 908.5 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի 2.3% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանից արտահանվել էին 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2012 թվականին մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլն 14.5 հազար ԱՄՆ դոլար: