Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները
11/06/2014 15:35
Կիսվել

Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է Արարատի և Արմավիրի մարզերում մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ կարտոֆիլ և այլն) դաշտերում ֆերոմոնային թակարդների տեղադրումն ու մոնիթորինգի իրականացումը: Դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ: Այդ կապակցությամբ նախարարությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները:

Խորհուրդ է տրվում պայքարը կազմակերպել, հերթագայության եղանակով, օգտագործելով հետևյալ միջատասպան միջոցներից (ինսեկտիցիդներ) որևէ մեկը`

Ամպլիգո, Բելտ 48% ԽԿ, Ալֆա ցիպի 10% ԽԷ, Դեցիս Ֆ լյուքս 25% ԽԷ, Սումի ալֆա 5% ԽԷ, Մատչ 5% ԽԷ, Կալիպսո 48% ԽԿ, Սպինտոր 24% ԽԿ, Դանադիմ 40% ԽԷ և այլն:

Ըստ մասնագետների կանխատեսումների` մի քանի օրից հետո անհրաժեշտ կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել նաև Արարատի մարզի Արտաշատի, Արարատի և Արմավիրի մարզի Էջմիածնի ու Արմավիրի տարածաշրջանների մնացած համայնքներում: Այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվում նշված վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման գործընթացում համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39