Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Աշխարհի ամենահարուստ բիզնես-կլանները
12/06/2014 09:21
Կիսվել

Աշխարհի ամենահարուստ բիզնես-կլանները

Միջազգային բիզնեսի պատմությանը հայտնի են դեպքեր, երբ ընտանեկան բիզնեսը վերածվել է մեծ կայսրության՝ իր վառ անցյալով և հաջողակ ներկայով: Forbes-ը կազմել և հրապարակել է աշխարհի ամենահաջող և հարուստ բիզնես-կլանների վարկանիշը, որը ներկայացնում ենք ստորև.

1.  Ֆուգերներ

Ֆուգերները Գերմանիայի ամենահին բանկային տներից մեկի հիմնադիրներն են: Այս ընտանիքը իր բիզնես-կայսրությունը սկսել է կառուցել XIV դարում: Այսօր Ֆուգերների հետնորդները ապրում են Գերմանիայում և ղեկավարում Fürst Fugger Privatbank-ը:

2. Բերենբերգներ

Բերենբերգների բանկը, որը հիմնադրվել է 1590 թվականին, համարվում է աշխարհի առաջին մասնավոր բանկը: Այս ընտանիքը իր բիզնեսը սկսել է կառուցել Համբուրգում և տարիների ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերել ողջ Եվրոպայում: Այսօր Բերենբերգների հետնորդներին է պատկանում Berenberg bank-ի բաժնետոմսերի 25%-ը:

3. Կադուրիներ

Այս բիզնես-կայսրության հիմնադիրը ազգությամբ հրեա Սալիխ Կադուրին է: Ընտանիքը սկզբնական շրջանում զբաղվել է առևտրով: 1876 թվականին տեղափոխվելով Հոնկոնգ՝ Կադուրիները բացել են առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, բանկեր: Կադուրիների ընտանիքը մեծ գումարներ է ուղղել տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Այսօր Կադուրիների հետնորդները ապրում են Հոնկոնգում:

4. Վանդերբիլտներ

Այս բիզնես-կայսրության հիմնադիրը Կորնելուիս Վանդերբիլտն է, ով ծնվել է 1974 թվականին, ներկայիս Նյու-Յորքի տարածքում: Կորնելուիս Վանդերբիլտը իր բիզնեսը սկսել է կառուցել՝ իրականացնելով տրանսպորտային փոխադրումներ: Վանդերբիլտների ընտանիքի ներկայացուցիչ է դերասանուհի Գլորիա Վանդերբիլտը:

5. Կրուպներ

Կրուպները ներկայացնում են Գերմանիայի ամենահայտնի ընտանիքներից մեկը, որը զբաղվել է պողպատի և զենքի արտադրությամբ: Կրուպները իրենց բիզնես-կայսրությունը սկսել են կառուցել XVII դարից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կրուպները մեծ ծավալներով զենք են մատակարարել գերմանական բանակին: 1997 թվականին Կրուպները իրենց բիզնեսը միավորել են մեկ այլ ընկերության հետ, որի արդյունքում ստեղծվել է ThyssenKrupp AG ընկերությունը: Այն այսօր համարվում է Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական ընկերություններից մեկը:

6. Տոյոդա

Ճապոնական Toyota ընկերության հիմնադիր Սակիչի Տոյոդան ծնվել է 1867 թվականին: 1920-ական թվականներին նա շրջագայել է Եվրոպայում և այստեղ առաջին անգամ տեսենելով ավտոմեքենա՝ որոշում է զբաղվել ավտոարտադրությամբ: Տարիների ընթացքում նրա հիմնադրած ընկերությունը ձեռք է բերում մեծ ճանաչում: Այսօր Toyota Motor Corporation ընկերությունը ղեկավարում է Սակիչի Տոյոդայի ծոռը:

7. Իսպախանիներ

Իսպահանիները ներկայացնում են Արևելքի ամենահին և հայտնի բիզնես-կայսրություններից մեկը: Այս ընտանիքը զբաղվել է թեյի, համեմունքների առևտրով, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով և անշարժ գույքի առքուվաճառքով: Արևելքի գործարարներից Իսպահանիները առաջիններից են սկսել ամրապնդել բիզնես-կապերը Եվրոպայի հետ: 1900 թվականին Լոնդոնում բացվել է Ispahani & Sons ընկերության գրասենյակ, իսկ 1934 թվականին ստեղծվել է M.M. Ispahani Limited ընկերությունը: Այսօր Իսպահանիների ընտանեկան բիզնեսը զարգանում է մի քանի ուղղությամբ:

8. Հենեսիներ

Այս բիզնես-կայսրության հիմնադիրը Ռիչարդ Հենեսին է, ով, ֆրանսիական Կոնյակ քաղաքում բացելով առևտրի կենտրոն և կոնյակի փոքր արտադրամաս, կարճ ժամանակահատվածում կառուցում է հաջողակ բիզնես. 1790-ական թվականներին Hennessy կոնյակը ձեռք է բերում մեծ ճանաչում: Այսօր ընկերությունը ղեկավարում են Հենեսիների հետնորդները:

9. Լուի-Դրեյֆուս

Այս բիզնես-կայսրության հիմնադիրը Լեոպոլդ Դրեյֆուսն է, ով 1851 թվականին ստեղծել է փոքր ընկերություն և սկսել զբաղվել ցորենի առևտրով: Տարիների ընթացքում բիզնեսը աճել է: 1900 թվականին Louis-Dreyfus  ընկերությունը համարվել է ցորեն մատակարարող խոշորագույն ընկերությունն աշխարհում: Այսօր Լուի-Դրեյֆուսների ընտանիքի հետնորդները ներկայացնում են Ֆրանսիայի հարուստ քաղաքացիների բարձր դասը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12