Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկեր
16/06/2014 19:22
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010թ.-ից ի վեր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին նվիրաբերել է 1 340 000 000 դրամ

Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից 90 տարի առաջ հիմնադրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր երկրի պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոնն է: Ստեղծման օրվանից նվագախումբը ղեկավարել են բազմաթիվ հայտնի դիրիժորներ: Խմբի ներկայիս գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը Էդուարդ Թոփչյանն է, ում նախաձեռնությամբ` պարբերաբար դասական, օպերային, ինչպես նաև ազգային ու ժամանակակից երաժշտություն ներկայացնելով, նվագախումբը հանձն է առել բավարարել դասական երաժշտարվեստի լսարանի ակնկալիքները:
Նվագախմբի ստեղծագործական տարիների համերգացանկում ընդգրկվել է դասական ծրագրի գերակշիռ մասը: Իրենց կատարումներով հանդես են եկել աշխարհի առաջատար երաժիշտներ: Մասնավորապես` Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը և այլոք, այդ թվում` փորձառու և երիտասարդ հայ երաժիշտներ:

Նվագախումբը կատարում է հայ և օտարերկրյա կոմպոզիտորների գործեր՝ զուգահեռաբար փորձելով նվագախմբային նոր ստեղծագործություններ ներառել այցելուների, զբոսաշրջիկների և երիտասարդների համար կազմված ծրագրերում:

Ի տարբերություն էստրադային երաժշտության, որն ունի մեծ լսարան և նրանց հասանելի է ժամանցային մեդիա-ինդուստրիայի միջոցով, դասական երաժշտությունը չի կարող գոյատևել շուկայական տնտեսության զարգացման ներկա պայմաններում` առանց անհրաժեշտ աջակցության: Դասական երաժշտությունը պահանջում է այլ մոտեցում. մեծ ներդրումներ` ֆինանսական լիարժեք ինքնաբավության հասնելու համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը և այն, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ երաժշտության դեսպանն է աշխարհում, ինչպես նաև դասական երաժիշտների շրջանում արտագաղթի կանխման ջանքերին հնարավորին նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է նվագախմբի գլխավոր գործընկերը: 2010թ.-ից ի վեր ընկերությունը նվիրաբերել է 1 340 000 000դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հիմնականում օրատորիաներից բաղկացած ծրագրերով համերգներ, որոնցում ընդգրկված են Մոցարտի, Վերդիի, Մանսուրյանի ռեքվիեմները, Ռոսինիի «Stabat Mater»-ը Հալաջյանի Missa de Luminae-ն և այլ գործեր:

Հունիսի 15-ին կայացել է համաշխարհային ճանաչում ձեռք բերած երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի առաջին համատեղ համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ հնչեցրել են Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները: Առաջին բաժնում մենակատարները միասին հանդես են եկել Բրամսի՝ Ջութակի, թավջութակի և նվագախմբի համար Կրկնակի կոնցերտի կատարմամբ, իսկ երեկոյի երկրորդ մասում հնչել է Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերից են «Եվգենի Օնեգին» «Տուրանդոտ», «Տոսկա» և այլ օպերաների համերգային կատարումները և բեմականացումները: Ընկերությունն աջակցություն է ցուցաբերել նաև Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի անցկացման և այլ ծրագրերի իրականացման հարցում:

«Անհնար է գերագնահատել դասական կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները պահպանելու կարևորությունը: Այդ ավանդույթները ստեղծվել են երկար տարիների ընթացքում, երախտավորների տաղանդի, սիրո և նվիրման շնորհիվ: Գլոբալացումը և դրա հետ կապված՝ որակյալ մասնագետների արտահոսքը, մեծ հարված են հասցնում հայկական մշակույթին: Մենք պետք է հնարավորին չեզոքացնենք այդ գործընթացը հատկապես մշակույթի ոլորտում, որովհետև, հատկապես այս ոլորտում կորուստները գրեթե անհնար են վերականգնել: Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր ազգային արժանապատվության, մեր մշակութային ինքնության մաս է կազմում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69