
Հայաստանում բրազիլական ապրանքների ցուցահանդես կկազմակերպվի
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության փոխհյուպատոս Ժոաո Ջիլբերտո Ֆերերա Դե Սոուսան։ Փոխհյուպատոսը դեսպանի անունից հավաստիացրեց, որ իրենք շատ կարևորում են Հայաստանում բրազիլիական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպումը, որը լուրջ քայլ կարող է դառնալ տնտեսական կապերի ակտիվացման համար։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը փոխհյուպատոսին հավաստիացրեց, որ Պալատը պատրաստակամ է ոչ միայն բրազիլական ապրանքների ցուցահանդես կազմակերպել Հայաստանում, այլև հայկականը՝ Բրազիլիայում։
Քննարկվեց նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն հիմնելու հարցը, ինչի վերաբերյալ երկու կողմերն էլ դրականորեն արտահայտվեցին։