Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
ԱԶԲ-ն հյուրընկալել է Ասիայում մաքուր էներգիայի  ոլորտում ներդրումների և նորարարության իրագործման տարածաշրջանային նախաձեռնությունը
18/06/2014 12:32
Կիսվել

ԱԶԲ-ն հյուրընկալել է Ասիայում մաքուր էներգիայի ոլորտում ներդրումների և նորարարության իրագործման տարածաշրջանային նախաձեռնությունը

2014թ. հունիսի 18-ին Մանիլայում, Ֆիլիպիններում, մեկնարկել է Մաքուր էներգիան Ասիայում 9-րդ ֆորումի մաս կազմող «Կայուն էներգիա բոլորի համար» խորագրով Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր հանդիպումը, որի նպատակն է համախմբել ներդրումներն ու նորարար միջոցները՝ մաքուր էներգիան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բնակչության համար հասանելի դարձնելու համար:    

 «Էներգետիկ ռեսուրսների ապահովվածության տեսանկյունից աշխարհի ամենից անապահով բնակչությունն ապրում է հիմնականում Ասիայի զարգացող երկրներում: Այստեղ ավելի քան 600 միլիոն մարդ զրկված է էլեկտրաէներգիայից, շուրջ 1,8 միլիարդ մարդ սնունդ պատրաստելու և կացարանը ջեռուցելու համար որպես վառելիք մինչ օրս օգտագործում է վառելափայտ կամ փայտածուխ», – ասել է Գիտելիքների կառավարման և կայուն զարգացման գծով ԱԶԲ-ի փոխնախագահ Բինդու Լոհանին՝ հավելելով. «Մենք կարող ենք հաղթահարել էներգետիկ աղքատությունը՝ էներգիայի կայուն և ցածր ածխածնային էներգետիկ միջոցներով: Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնության շուրջ համախմբում ենք ներդրողների, նորարարների ու փորձագետների»:

Նախաձեռնության շրջանակներում համագործակցում են Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), որը վարում և հյուրընկալում է ֆորումը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UNESCAP), ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):

Սա «Կայուն էներգիա բոլորի համար» նախաձեռնության ներքո կազմակերպվող երեք միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից: Այն հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնց պետք է հասնել մինչև 2030թ.-ը: Այդ նպատակներն են`

ա)        երաշխավորել ժամանակակից էներգետիկ ծառայությունների համատարած հասանելիությունը, 

բ)         կրկնապատկել էներգաարդյունավետության զարգացման տարեկան տեմպերը ողջ աշխարհում, 

գ)         կրկնապատկել վերականգվող էներգիայի կիրառման մասնաբաժինը` էներգիայի բոլոր տեսակի աղբյուների ամբողջության մեջ:

Այս համատեղ նախաձեռնության համար կօգտագործվեն ԱԶԲ-ի, ՄԱԿ-ի, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիակական հանձնաժողովի  էներգետիկ ծրագրերի առկա կառույցները՝ տարածաշրջանի երկրներին աջակցելու մաքուր էներգիայի ոլորտի զարգացման համար արագ գնահատում իրականացնել, քաղաքականության մշակման արդյունավետ երկխոսություն ծավալել, ինչպես նաև համախմբել երկկողմանի և գլոբալ ֆոնդերի միջոցները և խթանել ներդրումները:

Էներգիայի  պահանջարկը Ասիայում կտրուկ աճում է, քանի որ արագ ընդլայնվում են նաև տարածաշրջանի տնտեսությունները, իսկ բնակչության մեծամասնությունը դառնում է քաղաքաբնակ, ինչը ևս մեծացնում է էներգիայի սպառման ընդհանուր ծավալը: 2035թ-ի դրությամբ Ասիայի զարգացող երկրներում էներգիայի սպառման ծավալը կկազմի համաշխարհային բնական էներգետիկ պաշարների սպառման ծավալի 56%-ը՝ աճելով 2010թ-ի 34%-ի համեմատ: Շրջակա միջավայրը պահպանելու համար հարկավոր կլինի մեծացող պահանջարկը բավարարել վերականգնվող էներգառեսուրսների և էներգախնայողության լայն կիրառման միջոցով:

Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ մինչև 2030թ. Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում էներգիայի համապարփակ հասանելիության համար անհրաժեշտ կլինի ավելի քան 200 միլիարդ դոլլարի ներդրում կատարել:  

Ասիայի 9-րդ էներգետիկ ֆորումը տեղի է ունենում Մանիլայում գտնվող ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակում՝ ս.թ. հունիսի 16-ից 20-ը: Կայուն էներգիայի  զարգացումը տարածաշրջանում քննարկելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 1000 մասնակցի, որոնց  թվում քաղաքականություն իրականացնող և նախագծեր մշակող մասնագետների, ներդրողների և տեխնիկական փորձագետների: Քննարկումներն անցկացվում են բարձր մակարդակով՝ Բութանի, Ճապոնիայի, Մալդիվների, Ֆիլիպինների, և Տաջիկստանի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ, և անդրադառնում են երեք հիմնախնդրի՝ էներգառեսուրսների մատչելիությանը, կայունությանը և էներգետիկ անվտանգությանը:   

Ֆորումին նախորդած հանդիպումների ժամանակ ԱԶԲ-ն փոխըմբռման հուշագիր է ստորագրել Աբու Դաբիում տեղակայված Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության հետ՝ պայմանավորվելով մաքուր և վերականգվող էներգիայի հիմնախնդրի լուծման մասին գիտելիքներ փոխանակել:  

Էներգիա հասանելիությունը, վերականգվող էներգիայի զարգացումն ու էներգաարդյունավետությունը ԱԶԲ-ի առաջնահերթություններից են: 2013թ-ին ԱԶԲ-ն 2.3 միլիարդ դոլար է ներդրել մաքուր էներգիայի ոլորտում և նպատակադրվել է շարունակել տարեկան առնվազն 2 միլիարդ դոլարի ներդրում կատարել այս ոլորտում:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանակայուն զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 6,6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87