Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կուտակային կենսաթոշակների փոփոխված օրենքը առաջին ընթերցմամբ ներկայացվել է ԱԺ
19/06/2014 21:33
Կիսվել

Կուտակային կենսաթոշակների փոփոխված օրենքը առաջին ընթերցմամբ ներկայացվել է ԱԺ

Այսօր կայացած Ազգային Ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցումով պատգամավորները քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրան կից 8 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ եւ ՀՀ քաղաքացիների մտահոգություններով: Օրենսդրական փաթեթը նախատեսում է 2014 թ. հուլիսի 1-ից նպատակային սոցիալական վճարների կուտակային կենսաթոշակի համակարգ գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում փուլային ճանապարհով: Օրինագծով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու: Ոչ պետական հատվածի աշխատողները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին: Նախարարը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխության նպատակը աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից բացի, կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է՝ ապահովելով կատարված սոցիալական վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը:

ԱԺ պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան համակարգի առավելություններին եւ թերություններին, համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, կուտակային կենսաթոշակային եւ նպատակային սոցիալական վճարների համակարգերի բովանդակային տարբերությանը, կուտակային բաղադրիչի կառավարմանը, ֆոնդերի ընտրությանը եւ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող այլ խնդիրների, որոնց վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց Արտեմ Ասատրյանը:

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 20-ին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75