Հունվար-մայիսին ՀՀ Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 5.4%
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հանրապետությունում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.4 %-ով:
2014 թվականի մայիս ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.5 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.6 %-ով, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա արտադրանքը գերազանցել է ապրիլ ամսվա արտադրանքի ծավալները 38.3 %-ով: