2014թ.-ին կապիտալի արտահոսքը Ռուսաստանից կկազմի 100 մլրդ դոլար
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Բելյակովը հայտնել է, որ 2014թ.-ի թվականի արդյունքում կապիտալի արտահոսքը երկրից կարող է գերազանցել 100 մլրդ սահմանը, սակայն սպասվում է, որ Ռուսաստանից կապիտալի արտահանման տեմպերը գնալով կնվազեն:
Հիշեցնենք, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հայտարարության համաձայն այս տարվա առաջին 5 ամսում Ռուսաստանից կապիտալի արտահանման ծավալը գնահատվում է 80 մլրդ դոլար: