
Ռուսները իրանական Բուշերի ատոմակայանում ևս երկու բլոկ կկառուցեն
Ռուսական Ռոսատոմ կորպորացիայի տրամադրած տեղեկատվության համաձայն Ռուսաստանն ու Իրանը համաձայնության են եկել իրանական Բուշերի ատոմակայանում ևս երկու բլոկ կառուցելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ Իրանում առաջին ատոմային կայանը կառուցելու Ռուս-Իրանական համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 1992թ.-ին: 2013թ,-ի սեպտեմբերից փորձարկման ձևաչափում գործում է Բուշերի առաջին բլոկը: Ամբողջական գործարկումը սպասումվ է 2014թ.-ին: