Facebook-ը 689 հազար օգտատերերի «ենթարկել է» գաղտնի փորձարկման
Սոցիալական կայքերը կարող են «կառավարել» իրենց օգտատերերի էմոցիաները: Նման եզրակացության է եկել Facebook-ը: Ընկերությունը գաղտնի իրականացրել է հատուկ հոգեբանական փորձարկում, որի արդյունքում պարզվել է՝ ցանկության դեպքում կարելի է «փոխել» տարբեր խմբերի մարդկանց տրամադրությունը՝ առանց վերջիններիս տեղյակ պահելու:
Իր փորձարկման համար Facebook-ը ընտրել է անգլիախոս 689 հազար օգտատերերի: Սոցիալական կայքը այս օգտատերերի կեսի համար «սեփական նախաձեռնությամբ» հեռացրել է բացասական նորությունները, իսկ մյուս մասի համար՝ դրական: Ըստ փորձարկման արդյունքների՝ օգտատերերի անձնական էջերի նորությունների բովանդակությունը զգալի ազդեցություն է թողել օգտատերերի տրամադրության վրա: Սա, ըստ Facebook-ի, խոսում է այն մասին, որ սոցիալական կայքերն ունեն «էմոցիոնալ վարակ» առաջացնելու հատկություն: