Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է ՀՄԿ համաժողովին
01/07/2014 14:43
Կիսվել

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է ՀՄԿ համաժողովին

Հայաստանում կանցկացվի  աշխատաժողով` նվիրված Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման միջազգային լավագույն փորձին

Հայաստանի մաքսային համակարգը շարունակում է սերտացնել համաշխարհային կառույցների հետ  փոխգործակցությունը. ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու փոխնախարար Արթուր Աֆրիկյանը հունիսի 25-ից 29-ը Բրյուսելում մասնակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հերթական` 123-րդ և 124-րդ նստաշրջաններին, որոնց ընթացքում քննարկվել են անվտանգության և ընթացակարգերի պարզեցմանը, մաքսային մարմինների կարողությունների ընդլայնմանն ու կառավարման բարելավմանն ուղղված մի շարք հիմնահարցեր: Տեղի են ունեցել հանդիպումներ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես նաև ՀՄԿ կարողությունների զարգացման դիրեկտորատի տնօրենի հետ:  ՀՄԿ համաժողովում քննարկվել են 2014-2015 թվականների ռազմավարական ծրագրերի նախագծեր, հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները, ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների` նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, ապրանքների և տրանսպորտային միջոցների ծագման կանոնների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի վերաբերյալ ներկա իրավիճակն ու հետագա անելիքները: Քննարկվել են նաև Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման արդյունավետության, տնտեսվարող սուբյեկտ-բեռնափոխադրող կազմակերպություն-մաքսային մարմին փոխգործակցությանն ու ընթացակարգերի պարզեցմանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում ընդունված փաստաթղթով նախատեսվում է զարգացնել համագործակցությունը Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում, կազմակերպել համատեղ ուսումնական և կրթական ծրագրեր, համագործակցել սահմանների համալիր կառավարման ոլորտում, ինչպես նաև մշակել առաջարկություններ փոխադրվող ապրանքների ու փոխադրամիջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, մասնակցել մաքսային ընթացակարգերի կատարելագործման ու ներդաշնակեցման հարցերով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ միջոցառումներին: Հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային ծառայությունում հաջողությամբ ավարտվել են Կոլումբոս ծրագրի 1-ին և 2-րդ փուլերը` հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերին գործարկել ծրագրի 3-րդ փուլը: ՀՄԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել ներկա գտնվել Կոլումբոս ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին. քննարկվել են նրա՝ ՀՀ կատարելիք այցի մանրամասները: Նախատեսվում է 2014 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում  կազմակերպել աշխատաժողով` նվիրված Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման միջազգային լավագույն փորձին:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21