Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ռոսգոսստրախ. կանխվել է ապահովագրական խարդախության 30 փորձ՝ 19 մլն դրամ ընդհանուր չափով
03/07/2014 11:27
Կիսվել

Ռոսգոսստրախ. կանխվել է ապահովագրական խարդախության 30 փորձ՝ 19 մլն դրամ ընդհանուր չափով

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը 2014 թվականի առաջին ամիսների ընթացքում կանխել է խարդախության ավելի քան 30 փորձ՝ մոտ 19 միլիոն դրամ ընդհանուր գումարի չափով:

Տվյալ պահին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ներկայացված դիմումներով ներքին գործերի մարմինները հարուցել են քրեական գործեր անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խարդախության երեք դեպքով: Այսօրվա դրությամբ տվյալ գործերով իրականացվում է հետաքննություն: Եվս երկու գործով առաջին ատյանի դատարանները արդեն կայացրել են դատավճիռ:

Առաջին դեպքում Հայաստանի երեք քաղաքացիներ ճանաչվել են մեղավոր մի խումբ անձանց կողմից խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՃՏՊ-ի քննության ընթացքում պարզվել է, որ տեղի է ունեցել վարորդի փոխարինում: Դրա արդյունքում հանցագործները փորձել են ընկերությունից ստանալ 592,000 ՀՀ դրամ գումարի հատուցում: Դատավճռով մեղավորներից յուրաքանչյուրը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 600-պատիկից մինչև 700-պատիկի չափով:

Երկրորդ դեպքում Նոյեմբերյան քաղաքի երկու բնակիչներին առաջադրվել է նախնական համաձայնությամբ խոշոր չափերի խարդախություն կատարելու փորձով մեղադրանք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մխիթար Գ. և Արմեն Ա. նախկինում տեղի ունեցած ՃՏՊ-ն փորձում էին ներկայացնել որպես նոր դեպք և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից ստանալ 990,000 դրամ որպես հատուցում: Սույն գործով դատարանը կայացրել է դատավճիռ և յուրաքանչյուրին պարտադրել է վճարել նվազագույն աշխատավարձի 500-պատիկին հավասար տուգանք:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության տվյլաների համաձայն՝ խարդախության ամենատարածված դեպքերը կապված են ավտոապահովագրության հետ: Բացի վարորդի փոխարինումից և հին պատահարով հատուցում ստանալու փորձերից արձանագրվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպք ՃՏՊ-ից հետո ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայության հաղորդմամբ ընթացիկ տարվա մեջ կտրուկ կրճատվել է մեղավոր կողմի փոխարինման դեպքերի քանակը, երբ ապահովագրական ընկերությունում որպես տուժող կողմ հանդես էր գալիս ավելի մեծ վնասներ կրած մեքենայի սեփականատերը, ինչի արդյունքում ապահովագրական ընկերությունը վճարում էր ավելի խոշոր գումարների հատուցումներ: Դրան են նպաստել 2014 թվականին Բոնուս-Մալուս համակարգի բոլոր կոմպոնենտների ուժի մեջ մտնելը, ու քանի որ պատահարում մեղավոր կողմ ճանաչվելը արդեն ազդում է տվյալ վարորդի ապահովագրական պատմության վրա և հանգեցնում է ԱՊՊԱ պայմանագրի թանկացմանը, վարորդները հրաժարվում են իրենց վրա վերցնել ուրիշի մեղքը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11