Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Քաղաքապետարանում ներկայացվել են Երևան քաղաքում կառուցվելիք նոր ճանապարհների հնարավոր տարբերակները
03/07/2014 18:31
Կիսվել

Քաղաքապետարանում ներկայացվել են Երևան քաղաքում կառուցվելիք նոր ճանապարհների հնարավոր տարբերակները

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Տրանշ 2-ի` Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի և Դավթաշենի խճուղի-Աշտարակի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհների հնարավոր ծրագծի տարբերակները: Ուսումնասիրությունն ու նախագծումն իրականացվել է ֆրանսիական նախագծային «Egis international» ընկերության կողմից: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի, «Երևաննախագիծ»-ի ներկայացուցիչները:

«Egis international» ընկերության ընկերության ներկայացուցիչ, նախագծման թիմի ղեկավար Պիեռ Մորիսը, հատվածաբար ներկայացնելով առաջարկվող լուծումները, ընդգծել է, որ տարբերակներում ներառվել է նաև Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցման հեռանկարային տարբերակները:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքում կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտությունը, կարևորել է շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը և հատկանշել, որ ներկայացված առաջարկներից պետք է ընտրվի տնտեսապես առավել արդյունավետ և մասնագետների կողմից ընդունելի տարբերակը:

«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում այս քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ով արդեն իսկ մեկնարկել է Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոց նոր ավտոճանապարհի շինարարությունը: Ծրագրի 2-րդ հատվածի ծրագծի վերջնական տարբերակն ընտրելու նպատակով պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հետագայում քննարկենք արդեն ծրագրի իրագործման հնարավորությունները»,-նշել է Վահե Նիկոյանը:

Հանդիպման ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու մոտեցումները՝ առաջարկվող տարբերակների շուրջ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և առաջիկայում նախատեսված հերթական հանդիպմանը քննարկել դրանք:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11