Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Beeline. վերսկսվում է «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը
04/07/2014 15:06
Կիսվել

Beeline. վերսկսվում է «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) Beeline-ի աջակցությամբ շարունակվում է 2014թ. ապրիլին մեկնարկած «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրն, որն իրականացվում է կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ»  ցուցահանդեսի շրջանակներում:

Ծրագիրն, որը նախատեսված է ընտանիքների և 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար, բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում են Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետև, կենտրոնի «Ստեղծագործական» սրահում մասնակիցները ստեղծում են իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:

«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին և փիլիսոփայությանը և կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաև հրաշալի առիթ է վայելելու ամառային հանգիստը ստեղծագործական մթնոլորտում»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Beeline–ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին  կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ և տրամադրել արվեստի հետ անմիջական շփման մի հարթակ, ինչը կնպաստի երեխաների և ծնողների սերտեցմանը՝ ուրույն հետքը թողելով նրանց հիշողության մեջ»,-նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցումների համար զանգահարել` +37410 54 19 32/34:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91