Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ովքեր են  ամենաշատ գումար վաստակած մարզիկների 2014թ.-ի ցուցակում
07/07/2014 15:30
Կիսվել

Ովքեր են ամենաշատ գումար վաստակած մարզիկների 2014թ.-ի ցուցակում

Ամերիկյան Ֆորբս պարբերականը կազմել է 2014թ.-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող մարզիկների ցուցակը:

Առաջին հորիզոնականում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը, ով աշխատել է 105 մլն դոլար, ամբողջ գումարը կազմում է մարզիկի աշխատավարձի գումարը, Մեյվեդերը գովազդից գումար չի վաստակել: Նա Տայգեր Վուդսից հետո երկրորդ մարզիկն է, որին հաջողվել է հատել 100 մլն դոլար սահմանը:

Երկրորդ հորիզոնականում է Ռեալ Մադրիդի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդոն, ով վաստակել է 80 մլն դոլար: Այս գումարից 52 մլն դոլարը բաժին է ընկնում աշխատավարձին կամ բոնուսներին, իսկ 28 մլն՝ գովազդին:

Ամերիկացի բասկետբոլիստ ԼեԲրոն Ջեյմսը երրորդն է: Նա վաստակել է 72.3 մլն դոլար, 19.3 մլն՝ աշխատավարձ և 53 մլն՝ գովազդ:

Չորրորդ տեղում է Լիոնել Մեսսին՝ 64.7 մլն դոլար, որից 41.7 մլն դոլար՝ աշխատավարձ և 23 մլն՝ գովազդ:

Ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտը վաստակել է 61.5 մլն դոլար, որից 30.5 մլն դոլարը բաժին է ընկնում աշխատավարձին, իսկ 31 մլն դոլարը՝ գովազդին:

Աշխարհի ամենաուժեղ գոլֆիստ Թայգեր Վուդսը վաստակել է 61.2 մլն դոլար, որից 6.2 մլն դոլարը բաժին է ընկնում աշխատավարձին, իսկ 55 մլն դոլարը գովազդին:

Յոթերորդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը, ով վաստակել է 56.2 մլն դոլար: Այս գումարից 4.2 մլն դոլարը բաժին է ընկնում աշխատավարձին, իսկ 52 մլն դոլարը՝ գովազդին:

Գոլֆիստ Ֆիլ Միքելսոնն ութերորդ հորիզոնականում է, նա վաստակել է 53.2 մլն դոլար: Միքելսոնի աշխատավարձը կազմում է 5.2 մլն դոլար, իսկ գովազդից վաստակած գումարը՝ 48 մլն դոլար:

Թենիսիստ Ռաֆաել Նադալն իններորդն է, նա վաստակել է 44.5 մլն դոլար, սրից 14.5 մլն՝ աշխատավարձ, իսկ 30 մլն դոլար՝ գովազդ:

Տասնյակը եզրափակում է ամերիկյան ֆուտբոլի վարպետ Մեթ Ռայանը՝ 43.8 մլն դոլար, որից 42 մլն-ը կազմում է նրա աշխատավարձը, իսկ 1.8 մլն բաժին է ընկնում գովազդին:

Ցուցակում տեղ են զբաղեցրել նաև հետևյալ ճանաչված մազրիկները.

12. Զլատան Իբրահիմովիչ՝ 40.4 մլն դոլար: 14. Գարեթ Բեյլ՝ 36.4 մլն դոլար: 15. Ռադամել Ֆալկաո՝ 35.4 մլն: 16. Նեյմար՝ 33.6 մլն դոլար: 17. Նովակ Ջոկովիչ՝ 33.1 մլն դոլար: 19. Լյուիս Համիլտոն՝ 32 մլն դոլար: Ֆերնանդո Ալոնսո՝ 31 մլն դոլար: Վլադիմիր Կլիչկո՝ 28 մլն դոլար: Ամենաշատ վաստակող կին մարզիկը ռուս Մարիա Շարապովան է՝ 34-րդ հորիզոնական և 24.4 մլն դոլար: Ուեյն Ռունին 43-րդ տեղում է՝ 23.4 մլն դոլար: 44. Սերխիո Ագուերո՝ 23.3 մլն դոլար: Ուսեին Բոլտը 45-րդ հորիզոնականում է՝ 23.2 մլն դոլար:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04