Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հուլիսի 10-ի դրությամբ հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն
11/07/2014 18:30
Կիսվել

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով հուլիսի 10-ի դրությամբ հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն

ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից հուլիսի 1-ի դրությամբ առանձնացված 1200 հարկ վճարողներից արդեն իսկ ներքոնշյալ ցուցանիշների մասով հայտարարագրվել են հետևյալ արդյունքները.

2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ, որի արդյունքում հաշվարկվել է 391,655.2  հազար դրամ լրացուցիչ շահութահարկ, որից 15 հարկ վճարողների մասով` 268381.3 հազար դրամ.

1 02614085 ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 57,504.9
2 01003256 ԱԴԱՄԻՈՒՄ 36,171.1
3 00003891 ԱՐԱՅ 35,728.9
4 04710526 ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ 32,621.7
5 00812658 ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ. 31,104.4
6 06805607 ԱՏ ԳՐԵՅՆ 18,816.4
7 01233168 ԲԱԳՐԱՏՈՒՐ 8,000.0
8 06944272 Սմբո 8,000.0
9 05801184 ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ 6,719.1
10 02582137 ՌՈՒԺ ԲՈՒՏԵ 6,394.3
11 02571605 ՄԱՔՍՀՈՒՐ 6,095.8
12 00260262 ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ 5,845.9
13 00858578 ԱՍԷԴԼ 5,576.9
14 00857601 ԴԻՄԻՏՐԻ 5,535.5
15 01239276 ԷԿՈՖՈՒԴ 4,266.4

ԸՆԴՄԱՆԵԸ 268,381.3 հազար դրամ

Եկամտային հարկի հաշվարկներով աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների` միջին աշխատավարձի աճ են ապահովել 426 գործատուներ, որի արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 10293.0 հազար դրամ եկամտային հարկի գումար, 5 գործատուներ էլ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագրել են  աշխատողների թվաքանակի աճ (31 մարդ):

Հաշվի առնելով հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետները (առաջիկա հաշվետու ժամանակաշրջանը համարվում է հուլիսի 20-ը)` երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո ֆինանսների նախարարությունը կներկայացնի ցուցանիշների բարելավման աճողական արդյունքները:

Չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը` ավելի քան 520 հարկ վճարողներ հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 50-ի մոտ ներկայում իրականացվում են հսկողական միջոցառումներ, իսկ հուլիսի 10-ի դրությամբ այդ հարկ վճարողների մոտ իրականացվել են.

– բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 174434.7 հազար դրամի հարկային պարտավորություններ,
– ՀԴՄ կիրառման կանոնների ստուգումների արդյունքում 4 հարկ վճարողների մոտ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է 1160.0 հազար դրամի տուգանք,
– աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգում, արդյունքում հայտնաբերվել են 19 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 2310.0 հազար դրամի հարկային պարտավորություն,
– հսկողական աշխատանքներ, որոնց ընթացքում 3 գործատուի մոտ ձևակերպվել է թվով 31 լրացուցիչ վարձու աշխատող:
– 6 հարկ վճարողի մոտ չափագրումներն ընթացքի մեջ են:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93