Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
BP. Նավթի համաշխարհային պաշարը կես դար հետո կսպառվի
15/07/2014 11:25
Կիսվել

BP. Նավթի համաշխարհային պաշարը կես դար հետո կսպառվի

Աշխարհում բենզինը կարող է բավարարել կես դարից մի քիչ էլ ավելի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ պետք է մտածել վառելիքի այլընտրանքային աղբյուրներին անցում կատարելու ուղղությամբ:

BP-ի նոր զեկույցի համաձայն՝ 2013 թվականի վերջի դրությամբ նավթի «բացահայտված» համաշխարհային պաշարը կազմել է շուրջ 1688 մլրդ բարել: Նավթի արդյունահանման ներկայիս ծավալների պայմաններում այս պաշարը կարող է բավականացնել 53,3 տարի:

Միևնույն ժամանակ, սակայն, BP-ի վերլուծաբանները նշում են, որ տարեցտարի նավթի «բացահայտվող» պաշարները աճում են. 10 տարի առաջ նավթի ապացուցված պաշարները, նոր «նավթային բացահայտումների» շնորհիվ, աճել է 27%-ով:

Նման ցուցանիշի պահպանման դեպքում կարելի է ենթադրել, որ նավթի պաշարների վերջնական սպառում, որպես այդպիսին, չի լինի, սակայն վերլուծաբանները վստահ են, որ այլընտրանքային աղբյուրներին անցնելու հարցում պետք չէ հապաղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2013 թվականի արդյունքներով, 1999 թվականից ի վեր առաջին անգամ, նավթի սպառման ծավալների աճի ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից: 2013 թվականին ԱՄՆ-ում նավթի միջին օրական պահանջարկը աճել է 400 հազար բարելով, իսկ Չինաստանում՝ 390 հազարով:

Սպասվում է, որ 2014 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի 91,1 հազար բարել/օրական: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 90,1 հազար բարել/օրական:

2014 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 60%-ը կբավարարվի ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների կողմից: Նախորդ տարվա նկատմամբ աճը կկազմի 3.1%:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67