Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գազի խնդիր. Եվրոպան պատրաստվում է նոր ճգնաժամի
14/07/2014 23:52
Կիսվել

Գազի խնդիր. Եվրոպան պատրաստվում է նոր ճգնաժամի

Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների ճգնաժամային խորացումը կարող է Եվրոպայի համար ռիսկային լինել: Եվրոպացի վերլուծաբանները մտահոգված են՝ չի բացառվում, որ մինչև տարվա վերջ Եվրոպան հայտնվի «գազային» ճգնաժամի եզրին: Եթե Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի ծավալները չվերակագնվեն, ապա եվրոպացիները ստիպված են լինելու տնտեսել գազը կամ այն փոխարինել այլ վառելիքով:  

Ռուսական «Գազպրոմ»-ը արդեն մոտ մեկ ամիս է դադարեցրել է Ուկրաինա գազի մատակարարումը: Ուկրաինայի պարտքը «Գազպրոմ» ընկերության նկատմամբ հասնում է 5,3 մլրդ ԱՄՆ դոլարի: Քաղաքական և տնտեսական ճգնաժամը անկանխատեսել է, իսկ Եվրոպայի տնտեսական շահերը՝ վտանգված: Միևնույն ժամանակ, սակայն, առավել լավատեսորեն տրամադրված վերլուծաբանները կարծում են, որ քանի դեռ Ռուսաստանը շահագրգռված է Եվրոպա գազի մատակարարման ծավալները վերակագնելու հարցում, լուրջ մտահոգության խնդիր չկա:

Եվրոպական մամուլը գրում է, որ գազի խնդիրն առավել սուր է Իտալիայի և Հունաստանի համար: Այս երկրները Եվրահանձնաժողովին առաջարկել են մշակել հնարավոր գազային ճգնաժամի դեմ պայքարի համաեվրոպական քաղաքականություն:

Ռուսաստանն իր հերթին քայլեր է ձեռնարկում խնդրին լուծում գտնելու և Եվրոպա գազի մատակարարման հոսքերը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Ուկրաինայի տարածքով է մատակարարվում Եվրոպայում սպառվող գազի ծավալների ավելի քան 15%-ը կամ շուրջ 80 մլրդ ք.մ. գազ:

Նշենք նաև, որ 2013 թվականի արդյունքներով «Գազպրոմ» ընկերության մասնաբաժինը Եվրոպայի և Թուրքիայի «գազային» շուկայում կազմել էր 30%: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին «Գազպրոմ»-ն ապահովել էր Եվրոպայում և Թուրքիայում գազի սպառման ծավալների 25,4%-ը, իսկ 2011 թվականին՝ 27%-ը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01