
Չինացիները գնել են Forbes-ը
Forbes Media LLC հրատարակչական տունը ունի նոր խոշոր բաժնետեր՝ Integrated Whale Media Investments (IWM) ներդրումային խումբը, որը գրանցված է Հոնկոնգում: Այս մասին նշվում է ամերիկյան Forbes պարբերական պաշտոնական կայքում: Գործարքի արժեքը պահվում է գաղտնի:
Bloomberg-ը գրում է, որ ըստ որոշ հավաստի աղբյուրների՝ չինացի ներդրողները Forbes-ի իրենց մասնաբաժնի համար վճարել են մոտ 475 մլն ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ գործարքի արդյունքում Forbes-ի խոշոր բաժնետերը՝ Elevation Partners վենչուրային հիմնադրամը, ամբողջությամբ դուրս է եկել ընկերության կապիտալից: Ֆոնդը Forbes-ի բաժնետեր էր դարձել 2006 թվականին՝ 45%-ի դիմաց վճարելով 240 մլն ԱՄՆ դոլար: