Forbes. Ովքե՞ր են ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանները
Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանների այս տարվա վարկանիշը: Ինչպես և նախորդ տարի՝ այն գլխավորում է Ռոբերտ Դաունի-կրտսերը, ով 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում աշխատել է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես վարկանիշում ընդգրկված գրեթե բոլոր դերասանների դեպքում, եկամուտների զգալի մասը ձևավորվել է ֆիլմերից ստացված գումարներից և գովազդային պայմանագրերից:
Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.
1. Ռոբերտ Դաունի-կրտսեր, 75 մլն ԱՄՆ դոլար
2. Դուեյն Ջոնսոն, 52 մլն ԱՄՆ դոլար
3. Բրեդլի Կուպեր, 46 մլն ԱՄՆ դոլար
4. Լեոնարդո Դի Կապրիո, 37 մլն ԱՄՆ դոլար
5. Կրիս Խեմսբորտ, 39 մլն ԱՄՆ դոլար
6. Լիամ Նիսոն, 36 մլն ԱՄՆ դոլար
7. Բեն Աֆլեկ, 35 մլն ԱՄՆ դոլար
8. Քրիստիան Բեյլ, 35 մլն ԱՄՆ դոլար
9. Ուիլ Սմիթ, 32 մլն ԱՄՆ դոլար
10. Մարկ Ուոլբերգ, 32 մլն ԱՄՆ դոլար