
Կրծքի քաղցկեղի աճը կանխարգելող դեղի հաջող փորձարկումները դեղագործական ընկերության արժեթղթերը գինը բարձրացրեցին 4 անգամ
Puma Biotechnology դեղագործական ընկերության արժեթղթերը 296%-ով աճ գրանցեցին այն բանից հետո, երբ հրապարակվեցին կրծքի քաղցկեղի դեմ դեղերի փորձարկման հուսադրող արդյունքները:
Ընկերությունը դեղամիջոց է մշակում, որը պետք է կանխարգելի քաղցկեղի տարածումը վիրահատական միջամտությունից հետո: Օրերս հրապարկվեցին դեղի փորձաքննության արդյունքները, որոնք ցույց են տվել, որ դեղի ազդեցության տակ փոքրացել է քաղցկեղի տարածման հավանականությունը: Դեղամիջոցը օգնել է այն ընդունողների 33%-ին: Փորձարկմանը մասնակցել է 2821 կին, որոնք ունեն նախնական փուլի կրծքի քաղցկեղ: