Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԵՎՐՈՍԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ 15 «ԼՅՈՒՔՍ» ԽԱՆՈՒԹՆԵՐ
16/04/2009 14:05
Կիսվել

ԵՎՐՈՍԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ 15 «ԼՅՈՒՔՍ» ԽԱՆՈՒԹՆԵՐ

Բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող Ռուսաստանի խոշորագույն Եվրոսետ ընկերությունը պատրաստվում է մինչև տարվա վերջ բացել 15 «Լյուքս» խանութներ, որտեղ կվաճառվեն բջջային հեռախոսների միայն թանկ մոդելներ: Սույն խանութների բացման համար ընկերությունը նախաստեսում է ծախսել 25 միլիոն դոլար, իսկ վաճառվող բջջային հեռախոսների միջին արժեքը կկազմի 6,5 հազար դոլար:
Եվրոսետի ներկայացուցիչ Վիտալի Պոդոլսկին հայտնել է, որ այժմ ընկերությունը բանակցություններ է վարում «լյուքս» կարգի բջջային հեռախոսներ արտադրող Vertu, GoldVish, Mobiado և Gresso ընկերությունների հետ և արդեն մայիսի կեսերին ամեն ինչ պարզ կլինի:
Ռուսաստանի «լյուքս» կարգի բջջային հեռախոսների շուկան գնահատվում է 150-180 միլիոն դոլար, սակայն  ըստ ռուսական վերլուծաբանների, 2009թ.-ին, ճգնաժամի պատճառով, սույն շուկան կարող է զգալորեն կրճատվել:
Եվրոսետը ամեն մի «Լյուքս» կարգի խանութ բացելու համար պատրաստվում է ծախսել 200-300 հազար դոլար, մինչդեռ հասարակ խանութների պարագայում այս թիվը 10 անգամ ցածր է: Խանութների տարածքը կտատանվի 70-100 քմ մակերեսում: Եվրոսետը ամեն խանութից նախատեսում է նվազագույնը 35% շահույթ: Հայտնի է դարձել նաև, որ խանութների անվանման մեջ Եվրոսետ ապրանքանշանը չի օգտագործվելու:
Եվրոսետի ներկայացուցիչ Իրինա Բուրովան իր հերթին հայտնել է, որ անցած տարի Ռուսաստանում վաճառվել է 25-30 հազար «լյուքս» կարգի հեռախոսներ և այդ վաճառքի 80%-ը իրականացվել է Եվրոսետի կողմից: Բուրովան նաև ավելացրել է, որ «լյուքս» կարգի հեռախոսների վաճառքից ստացված շահույթը 1,5 անգամ ավելի բարձր է քան շարքային մոդելներից ստացված շահույթը:
Եվրոսետը հիմնականում աշխատելու է Vertu, GoldVish, Mobiado և Gresso ընկերությունների հետ և հատկանշական է, որ սույն ընկերությունները Եվրոսետի «Լյուքս» խանութներում իրար հետ ուղիղ մրցակցության մեջ չեն մտնի, քանի որ նրանց արտադրանքների գնային տարբերությունները չափազանց մեծ են: Այսպիսով, եթե Vertu հեռախոսի միջինը գինը 6,5 հազար դոլար է, ապա GoldVish-ի միջին գինը 25 հազար դոլար է, իսկ Gresso և Mobiado հեռախոսների գները սկսվում են 1500 դոլարից:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08