ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 09/09/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, բորսայում կայացել է 4405000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 17050000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.50%, փակմանը` 5.25%, առավելագույնը` 5.50%, նվազագույնը` 5.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.3006%: