Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալն աճել են 57.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 4 866.1 հազար լիտր պաղպաղակ, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 57.5%-ով:
Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալներն աճել են 5.3%-ով և կազմել 263.8 մլն լիտր, մածունի դեպքում արձանագրվել է 6.1% աճ՝ 2 272.8 տոննա, թթվասեր՝ 19.8% անկում – 1 730.4 տոննա, կաթնաշոռ՝ 1.6% աճ – 516.4 տոննա, պանիր՝ 4.3% աճ – 10 539.7 տոննա: