Հունվար-հուլիսին Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է 151,77 մլն դոլար
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 151,77 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 10%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Իրան արտահանումը կրճատվել է 20%-ով և կազմել 44,99 մլն ԱՄՆ դոլար: Իրանից Հայաստան ներմուծումը կրճատվել է 4,4%-ով և կազմել 106,77 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու ամիսների արդյունքներով Իրանի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 4.6%, ընդ որում այս երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 5.3%-ը, ներմուծման ծավալի՝ 4.4%-ը: