
Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մեկնել է Քիշնև
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Քիշնև` որտեղ սեպտեմբերի 11-13-ը մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 32-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրներ. ճգնաժամերի տարածում, կառավարում և ֆինանսական կայունություն» թեմայի շուրջ:
Համաժողովին զեկույցով հանդես է գալու ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի փոխտնօրեն Մարկ Հորթոնը: