Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
HSBC. Բարձրագույն կրթությունը երբևէ այսքան թանկ չի արժեցել և այսքան գնահատված չի եղել
11/09/2014 21:49
Կիսվել

HSBC. Բարձրագույն կրթությունը երբևէ այսքան թանկ չի արժեցել և այսքան գնահատված չի եղել

Բարձրագույն կրթությունը երբևէ այսքան թանկ չի արժեցել և այսքան գնահատված չի եղել, որքան այժմ: Միջազգային ուսանողի համար ԱՄՆ-ում բակալավրի կրթություն ստանալու տարեկան արժեքը միջինում կազմում է ավելի քան 36,000 ԱՄՆ դոլար: Ավստրալիան, որտեղ ուսման տարեկան արժեքը կազմում է 42,000 ԱՄՆ դոլար, կրթություն ստանալու առումով աշխարհի ամենաթանկ երկիրն է և Ասիացի ուսանողների ամենանախընտրելի տարբերակը:

Աշխարհում ծնողների մոտ երեք չորրորդը (74%) մտածում է առավել որակյալ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով իրենց երեխաներին արտերկիր ուղարկելու մասին: «Կրթության արժեքը. հենք հաջողության համար» Էյչ-Էս-Բի-Սի-ի վերջին զեկույցի համաձայն, ծնողների 51%-ը ԱՄՆ-ը համարում է ամենաորակյալ կրթությունն ապահովող երեք երկրներից մեկը:

Երեխաներին արևմուտքում կրթություն ստանալու ուղարկելով՝ ծնողները ստիպված են նաև մեծ ծախսեր կրել, քանի որ, չնայած ուսման որակի տեսանկյունից արևմուտքը համարվում է լավագույնը, իրականում այս երկրներում գները բարձր են: Ծնողների առավել քան մեկ երրորդը (38%) ամենաորակյալ կրթություն տրամադրող երեք երկրներից ևս մեկը համարում է Միացյալ Թագավորությունը, որտեղ ուսման և ապրելու ընդհանուր ծախսը կազմում է ավելի քան 35,000 ԱՄՆ դոլար:

Աշխարհի 15 տարբեր երկրներում 4,500 ծնողների շրջանում անցկացված հարցման զեկույցի համաձայն նրանք գիտակցում են որակյալ կրթության արժեքը և կարևորությունը, սակայն շատերը ֆինանսապես դեռևս պատրաստ չեն նման ծախսերի: 15 երկրներում հարցված ծնողների 89%-ը ցանկանում է համալսարանական կրթություն ապահովել իր երեխաների համար, սակայն հարցվածների ավելի քան կեսը (51%-ը) կարծում է, որ ցանկալի է ավելի վաղ սկսել գումարներ խնայել երեխաների կրթական ծախսերը հոգալու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը մեկնաբանում է. «Երեխաներին կրթություն ստանալու նպատակով արտերկիր ուղարկելու հիմնական նպատակներն են օտար լեզուներին տիրապետելը, միջազգային փորձ և ինքնուրույնություն ձեռք բերելը: Միջազգային ուսուցումը հավելյալ բարդություններ է  առաջացնում՝ հատկապես ֆինանսական պլանավորման տեսանկյունից: Արտասահմանում ուսումը հիմնականում ֆինանսավորում են ծնողները՝ իրենց անձնական միջոցներով:  Սակայն մինչ ԱՄՆ-ում կրթական ֆոնդերի գաղափարը բավական զարգացած է, այլ երկրներում այն հազվադեպ երևույթ է: Երեխաների ուսումն արտասահմանում ապահովելու գաղափարը կարող է դժվարին ու վախեցնող թվալ, սակայն ճիշտ պլանավորումը և խելամիտ ու ժամանակին ներդրումները կարող են օգնել հաղթահարել ֆինանսական անորոշությունը»:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն և Չինաստանը բարձր են գնահատում միմյանց կրթական համակարգերը` փոխադարձաբար նշելով միմյանց ամենաորակյալ կրթություն տրամադրող երկրների եռյակում: Չինաստանում ծնողների մոտ 73%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը տրամադրում է բարձրորակ կրթություն, մինչդեռ ԱՄՆ-ում ծնողների համար ֆինանսական առումով առավել հարմար է իրենց երեխաներին ուղարկել Չինաստան ուսում ստանալու, քանի որ այնտեղ ընդհանուր տարեկան ծախսը չի հասնում ԱՄՆ 11,000 դոլարի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59