Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Վարչապետի մասնակցությամբ քննարկվել է Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը
16/09/2014 16:26
Կիսվել

Վարչապետի մասնակցությամբ քննարկվել է Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական ծրագրի ներքո մշակված Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը:

«Կառավարությունը և Ասիական զարգացման բանկը 2011թ.-ին հաստատել են Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագիրը՝ միտված Հայաստանի քաղաքային բնակավայրերում առաջնային ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը՝ 400 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով: Մենք կարևորում ենք տարածքային համաչափ զարգացումը և այդ համատեքստում առաջարկել ենք նաև մշակել ծրագրեր՝  որոշակի ուղղություններով գրավչություն ներկայացնող վերը նշածս չորս քաղաքների համար։ Կորոշվի ընտրված քաղաքներում ներդրումային ծրագրերի և բարելավումների առաջնահերթությունների ցանկը: Քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրերի տևողությունը կլինի 10 տարի»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրերը հիմնականում կկենտրոնանան զարգացման և քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորին, ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի, բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ապահովումը, զբոսաշրջությունը և այլն:

Վարչապետը նշել է, որ Գյումրու, Ջերմուկի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային պլանների ներքո ընտրված ծրագրերից մի քանիսի դեպքում հնարավոր է, որ կառավարությունը քննարկի ֆինանսավորման աջակցության դիմելու հավանականությունը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին:

Հովիկ Աբրահամյանը նաև իր գոհունակությունն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ ճանապարհաշինության, ջրամատակարարման, աղբահանության և այլ ոլորտներում իրականացվող շարունակական ու արդյունավետ համագործակցության համար: «Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակում մենք կկարողանանք ուժեղացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները և բարելավել մեր ենթակառուցվածքները՝ դրանով իսկ մեծապես նպաստելով մեր տնտեսության ներդաշնակ զարգացմանը։ Քաղաքային կայուն զարգացման ծրագրերը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշել է վարչապետ Աբրահամյանը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ վերը նշված չորս քաղաքների զարգացման ծրագրերի մշակմանն ԱԶԲ-ին մասնակցելու հնարավորություն տալու համար: Դեյվիդ Դոուլն ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Դիլիջանի զարգացմանը:

Միաժամանակ, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա Դիլիջանի զարգացման ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի հանրությանը:

Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը տեղեկացրել է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի նպատակն է քաղաքի կայուն տնտեսական զարգացումը, մասնավորապես, հստակ գործողությունների իրականացման միջոցով նոր թափ հաղորդել զբոսաշրջության, կրթության և ֆինանսական հատվածի զարգացմանը, սոցիալտնտեսական պայմանների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը:

Սեզար Լորենսը նկատել է, որ քաղաքի զարգացման մեծ խթան են Դիլիջանում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացվածությունը և միջազգային դպրոցի բացումը:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են Դիլիջանի ռազմավարական տեսլականը, քաղաքային ենթակառուցվածքները, ներդրումային առաջնահերթությունները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունը:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը շրջայց է կատարել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59