Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Beeline. «Կախարդական լաբիրինթ»` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
17/09/2014 18:44
Կիսվել

Beeline. «Կախարդական լաբիրինթ»` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) ավարտվեց «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել էր 2014թ. ապրիլին և իրականացվում էր  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից, Beeline-ի հովանավորությամբ:

Ծրագիրն իրականացվում էր կենտրոնում ներկայացված Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի (1928-2000) «Ռեգենթագ»  ցուցահանդեսի շրջանակներում: Այն նախատեսված էր ընտանիքների և 5 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար և բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածում մասնակիցները ցուցասրահում ծանոթանում էին Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին, նկարչական ոճին: Այնուհետև, մասնակիցները ստեղծում էին իրենց «հունդերթվասերյան» աշխատանքները՝ օգտագործելով տարբեր բնական նյութեր:

«Անչափ տպավորված եմ երեխաների աշխատանքներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են  յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն։ Հավատացած ենք, որ այս ծրագիրն օգնել է դպրոցականներին և նրանց ընտանիքներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Լինելով արդյունքների ականատեսը մենք կշարունակենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ մեր ակտիվ մասնակցությունը սոցիալական ծրագրերի իրականացման գործում»,-նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ապրիլից մինչ օգոստոս Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline-ի աջակցությամբ իրականացրել է «Կախարդական լաբիրինթ»-ի շուրջ 58 դասընթաց դպրոցների և ընտանիքների համար, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 1,015 դպրոցականներ և ընտանիքներ: Ինչպես կենտրոնի կողմից իրականացվող բոլոր կրթական ծրագրերը, «Կախարդական լաբիրինթ»-ը նույնպես անվճար էր բոլորի համար: Մենք բարձր ենք գնահատում Beeline-ի աջակցությունը և հույս ենք հայտնում, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Նշենք, որ Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացվելիք հերթական ծրագիրը կմեկնարկի ս.թ. հոկտեմբեր ամսին։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45