Բանկերում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմում են շուրջ 784 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ֆիզիկական անձնանց ժամկետային ավանդները կազմել են 784,1 մլրդ ՀՀ դրամ: Մարտ ամսվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ՝ բանկերում ֆիզիկական անձանց ժամկետանց ավանդներն աճել են 1,7%-ով: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկերում իրավաբանական անձանց ժամկետային ավանդները կազմել են 245,6 մլրդ ՀՀ դրամ: Մարտ ամսվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 8,2%-ով:
Նշենք նաև, որ հունիսի վերջի դրությամբ բանկերի պարտավորությունների համախառն ծավալը կազմել է 2449,9 մլրդ ՀՀ դրամ: