GlaxoSmithKline դեղագործական ընկերությունը Չինաստանում տուգանվեց 490 մլն դոլարով
Չինական դատարանի որոշման համաձայն GlaxoSmithKline հայտնի դեղագործական ընկերությունը տուգանվել է 490 մլն դոլարով, այն բանի համար, որ ընկերությունը կաշառել է չինական հիվանդանոցների բժիշկներին և ղեկավարներին: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ նման գործելաոճն ուղղված է եղել GlaxoSmithKline-ի արտադրանքի առաջխաղացմանը: Տուգանքից բացի GlaxoSmithKline-ի Չինաստանի աշխատակիցներից ոմանք դատապարտվել են մինչև 4 տարվա պայմանակական ազատազրկման: Ընկերությունը նաև մեղադրվել է 150 մլն դոլարի անօրինական շահույթ ստանալու մեջ: