Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Մեկնարկել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը
24/09/2014 12:24
Կիսվել

Մեկնարկել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը

Սեպտեմբերի 23-ին, Արմենիա-Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրի մեկնարկին նվիրված շնորհանդեսը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության` ՄԱԱԶԿ-ի Արդյունաբերական զարգացման հիմնադրամին կատարած ներդրումներից:

Միջոցառմանը մասնակցել են. ՀՀ կառավարության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ, դոնոր կազմակերպության կողմից՝ Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը, դեսպանության աշխատակիցներ, ՄԱԱԶԿ -ի կողմից` Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի զարգացման և տեխնիկական համագործակցության տնօրինության բիզնեսի, ներդրումների և տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Մոհամեդ-Լամին Դհաոուին, արդյունաբերական զարգացման ծրագրերի պատասխանատու Ֆարուխ Ալիմջանովը, Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՄԱԱԶԿ Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի զարգացման և տեխնիկական համագործակցության տնօրինության բիզնեսի, ներդրումների և տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Մոհամեդ-Լամին Դհաոուին:

Այնուհետև պարոն Դհաոուին համառոտ ներկայացրել է Ծրագրի հիմնական դրույթները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՄԱԱԶԿ Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի զարգացման և տեխնիկական համագործակցության տնօրինության բիզնեսի, ներդրումների և տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Մոհամեդ-Լամին Դհաոուին:

Ծրագրի նպատակն է պահպանել և մեծացնել տեքստիլի և հագուստի արտադրության տեղական ձեռնարկությունների մասնաբաժինը ներքին շուկայում և նպաստել տարածաշրջանային և միջազգային շուկաներում Հայաստանի արդյունավետ ինտեգրմանը: Մասնավորապես ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները` որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու նպատակով: Նշված նպատակին հասնելու համար նախատեսվում է արդիականացնել նորաձևության և մոդելավորման ոլորտի տեխնիկական ներուժը, ինչպես նաև արտադրողների ու դիզայներների միջև ստեղծել համագործակցություն, ձևավորել բիզնես ցանց և   խթանել արտահանումը:

Հարկ է նշել, որ սա տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված առաջին ծրագիրն է և այդ առումով խիստ կարևոր է, քանի որ այն հնարավորություն կընձեռի նաև հետագայում նոր ներդրումներ իրականացնելու համար:

ՀՀ կառավարության կողմից ծրագրի իրականացման հիմնական համակարգողը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, Ծրագրի հիմնական գործընկերը Զարգացման հայկական գործակալությունն է, իսկ շահագրգիռ կողմերն են` Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամը, Միջազգային արդյունաբերական համագործակցության ՄԱԱԶԿ-ի հայաստանյան կենտրոնը և Ինովացիոն և արդյունաբերական զարգացման հիմնադրամը:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72