Տնային տնտեսությունների ամսական ծախսերի 37%-ը բաժին է ընկնում սննդամթերքին
Հայաստանում տնային տնտեսությունների կողմից մեկ շնչի հաշվով իրականացվող ամսական միջին անվանական սպառողական ծախսերի շուրջ 37%-ը բաժին է ընկնում գնված սննդամթերքին: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ ոչ պարենային ապրանքների մասնաբաժինը ամսական միջին անվանական սպառողական ծախսերի կառուցվածքում կազմում է մոտ 18%, իսկ ծառայությունների մասնաբաժինը հասնում է 30%-ի: Միևնույն ժամանակ, տնային տնտեսությունների կողմից մեկ շնչի հաշվով իրականացվող ամսական միջին անվանական սպառողական ծախսերի 3,5%-ը բաժին է ընկնում ծխախոտին: Հանրային սննդի մասնաբաժինը ծախսերի կառուցվածքում կազմել է 1,7%, իսկ ալկոհոլային խմիչքներինը՝ 0,6%: