Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Տեղափոխեք Ձեր բիզնես վարկերն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և ստացեք 30%-ով ավելի ցածր տոկոսադրույք
29/09/2014 16:56
Կիսվել

Տեղափոխեք Ձեր բիզնես վարկերն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և ստացեք 30%-ով ավելի ցածր տոկոսադրույք

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի շրջանակներում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը ներկայացրեց «ACBA BUSINESS PARTNER» նոր ենթաբրենդը, որի ստեղծումը նպատակ ունի բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձանց սպասարկմանն ուղղված բոլոր բանկային պրոդուկտները մեկտեղել մեկ «տանիքի» տակ:

Սույն թվականի սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում  ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «ACBA BUSINESS PARTNER»-ի ներքո մասնակցել «Դարձիր գործընկեր»  արշավին, որի շրջանակներում հաճախորդները, տեղափոխելով իրենց բիզնես վարկերը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, կստանան նոր բիզնես վարկեր իրենց արդեն իսկ գործող վարկերի նվազագույն տոկոսադրույքից մինչև 30% ավելի ցածր տոկոսադրույքով և 3% տոկոսադրույքով ավելի ցածր հաջորդ յուրաքանչյուր տարվա համար:

Վարկի տեղափոխման դեպքում հաճախորդներին կընձեռվի հետևյալ առավելությունները՝

•    ներմուծման/արտահանման խթանման վարկ, վարկային գիծ – 8.99%
•    անվճար հաշվի բացում
•    անվճար ACBA ON-LINE համակարգի տրամադրում
•    անվճար VISA BUSINESS քարտի տրամադրում
•    անվճար ArCa Business լրացուցիչ քարտի տրամադրում:

Այն հաճախորդները, որոնց վարկի պահանջը չի գերազանցի 14.000.000 ՀՀ դրամը, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կստանան 1 ժամվա ընթացքում: Ավելին, այլ բանկից վարկի տեղափոխման ժամանակ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր վրա է վերցնելու գրավադրման բոլոր ծախսերը:

Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել www.acba.am հղումով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75